13. ԷՔՍՏՐԱ ՖՈՐԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
13.1. Սույն պայմանագրի հիման վրա Ձեր և Ընկերության միջև առաջացող հարաբերություններն անվանվում են Էքստրա Ֆորա Համագործակցություն, որում, մասնավորապես, առկա են նաև սույն բաժնում նշված հատուկ պայմանները:
13.2. Տվյալ համագործակցության շրջանակներում Պատվիրատուն Ընկերությանը տրված կանխավճարի դիմաց ստանում է Ընկերությունից հետագայում Փաթեթ ձեռք բերելու և Ընկերության հետ Կայքում նշված պայմաններով համագործակցելու հնարավորություն` հաշվի առնելով սույն բաժնում նշված առանձնահատկությունները:
13.3. Սույն համագործակցության շրջանակներում Պատվիրատուն Ընկերությանը որպես կանխավճար տրված գումարի դիմաց ստանում է դրանց համապատասխան չափով ձայնային միավորներ (VP) և կարող է Կայքում նշված պայմաններով համագործակցել Ընկերության հետ, իսկ Փաթեթը ձեռք բերել Պայմանագիրը կնքելուց հետո 1 (մեկ) տարվա ընթացքում: Սույն կետում նշված 1 (մեկ) տարի ժամկետում Փաթեթ ձեռք բերված չլինելու դեպքում Պատվիրատուի կողմից Ընկերությանը տրված կանխավճարի գումարը դառնում է Ընկերության սեփականությունը և Պատվիրատուին վերադարձման ենթակա չէ:
13.4. Նախորդ կետում նշված ժամկետում Ընկերությունից Փաթեթ ձեռք բերվելու դեպքում Պատվիրատուի կողմից Ընկերությանը տրված կանխավճարի գումարը համապատասխան մասով հաշվանցվում է Փաթեթի արժեքից և համարվում է Փաթեթի ձեռք բերման գնի շրջանակներում կատարված վճարում, իսկ Փաթեթի գինը Ընկերությանը տրված կանխավճարի գումարից պակաս լինելու դեպքում այդ տարբերությունը կազմող կանխավճարի գումարը դառնում է Ընկերության սեփականությունը և Պատվիրատուին վերադարձման ենթակա չէ:
13.5. Պատվիրատուի կողմից Ընկերությանը տրված կանխավճարի գումարը Պատվիրատուի կողմից սույն բաժնում նշված ժամկետում ձեռք բերվող Փաթեթի գնի գումարից պակաս լինելու դեպքում Պատվիրատուն պարտավոր է պակասող գումարն ամբողջությամբ վճարել Փաթեթը ձեռք բերելու պահին (նախապես), հակառակ դեպքում Ընկերությունը պարտավոր չէ Պատվիրատուին տրամադրել այդ փաթեթը և վերջինիս մատուցել Փաթեթից բխող ծառայություններն առանց որևէ պատասխանատվության, և այդ պայմաններում համապատասխան ժամկետները լրանալու դեպքում կիրառվում են կանխավճարի գումարի վերադարձելիությանը վերաբերող 13.3 կետի դրույթները:
13.6. Հաշվի առնելով, որ Ընկերության կողմից առաջարկվող Փաթեթները ներառում են մեկից ավելի ուղղություններ` Պատվիրատուն համապատասխան Փաթեթը ձեռք բերելիս պարտավոր է նշել դրանում ներառված ուղղություններից իր նախընտրելի ուղղությունը, որը պետք է լինի 1 (մեկ) ուղղություն:
13.7. Պայմանագրի գործողության ժամկետի հոսքը մեկնարկում է Պայմանագիրը կնքելուց հետո 1 (մեկ) տարվա ընթացքում Պատվիրատուի կողմից Ընկերությունից որևէ Փաթեթ ձեռք բերելուց հետո` այն պահից, երբ Պատվիրատուի կողմից Ընկերությունից ձեռք բերված Փաթեթում ներառված ուղղություններից Պատվիրատուի նշած նախընտրելի ուղղությամբ Ծառայությունների մատուցումը դառնում է հասանելի (հնարավոր):
13.8. Ընկերության կողմից Պատվիրատուին տրվող վերը նկարագրված հնարավորությունը, այդ թվում` Փաթեթը որոշակի ժամկետում ձեռք բերելու հնարավորությունը միտված է Պատվիրատուի համար ավելի մեծ ժամկետ ապահովելուն և Փաթեթի ձեռք բերման կամ օգտագործման ժամկետի հնարավոր բացթողումը անկանխատեսելի հանգամանքների պատճառով հնարավորինս (որքանով թույլ է տալիս ընտրված միջոցը) բացառելուն:
13.9. Պատվիրատուի կողմից Ընկերությանը որպես Էքստրա Ֆորա Համագործակցության շրջանակներում կանխավճար տրվող գումարի համապատասխան չափի դիմաց Պատվիրատուին տրվող ձայնային միավորների (VP) քանակը և/կամ այլ մանրամասները սահմանվում են Կայքի այլ բաժիններում:
13.10. Պատվիրատուի կողմից Պայմանագիրը կնքվելուց հետո 7 (յոթ) օրվա ընթացքում դրանից հրաժարվելու դեպքում վերջինիս կողմից վճարված կանխավճարի գումարը վերադարձվում է ամբողջությամբ, 43 (քառասուներեք) օրվա ընթացքում վերադարձվելու դեպքում վերադարձվում է վճարված կանխավճարի 70 (յոթանասուն) տոկոսը, իսկ մնացած մասը դառնում է Ընկերության սեփականությունը և վերադարձման ենթակա չէ: Սույն կետում նշված ժամկետների ավարտից հետո Պատվիրատուի կողմից Պայմանագրից հրաժարվելու դեպքում վերջինիս կողմից Ընկերությանը վճարված կանխավճարի գումարը Պատվիրատուին չի վերադարձվում և դառնում է Ընկերության սեփականությունը:
13.11. Սույն բաժնի դրույթները հանդիսանում են Էքստրա Ֆորա Համագործակցության հարաբերությունները կարգավորող հատուկ և առաջնահերթ կարգավորումներ, ուստի Կայքում նշված որևէ (ցանկացած) այլ պայմանի հետ անհամապատասխանության դեպքում կիրառվում են սույն բաժնի հատուկ և առաջնահերթ կարգավորումները:
Շնորհակալություն համագործակցության համար:
ՍԻՐՈՎ`
«ԼԱՅՖԹՐԻՓ»
Have a question?
Armenia:
2/3 Adonc st., Arabkir, Yerevan, Republic of Armenia
+(374) 15 244-400
Artsakh:
8 Martuni st., Stepanakert, Republic of Artsakh
+(374) 97 304-400
[email protected]
Information
About us
Services
FAQ
Terms of use
Privacy policy
Language
Հայերեն
Русский
English
Our goal is to enter the international market, compete with well-known and leading network marketing companies to prove that one can work legally and achieve great success.
© All rights reserved