Հարգելի´ գործընկերներ, օգտատերեր, հաճախորդներ,
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ից հայտարարվել է արտակարգ դրություն, որի ժամկետը դեռևս կարող է երկարաձգվել, նկատի ունենալով արտակարգ դրության և դրա ընթացքում կիրառված սահմանափակումների առաջացած հետևանքները, այդ թվում` մի շարք պարտավորությունների կատարումն անհնարին դարձնող անհաղթահարելի ուժի առկայությունը` «ԼԱՅՖԹՐԻՓ» ընկերությունը հայտարարում է.
- Ընկերությունը 2020 թվականի մարտի 16-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում (այսուհետ նաև` Կասեցման ժամանակահատված) չի մատուցելու ընկերության հետ կնքված պայմանագրից և/կամ ձեռք բերված Փաթեթից բխող ծառայությունները, ուստի պայմանագրից և/կամ ձեռք բերված փաթեթից ընկերության համար առաջացած բոլոր իրավունքները և պարտականությունները Կասեցման ժամանակահատվածում չեն գործում` դադարում են.
- Վերոգրյալը հաշվի առնելով` ընկերությունը Կասեցման ժամանակահատվածում ներառված օրերի քանակին համապատասխան երկարաձգում է ընկերությունից ձեռք բերված Փաթեթների սպառման, ինչպես նաև ընկերության հետ կնքված պայմանագրերի գործողության ժամկետները` ի ապահովումն ընկերության հետ համագործակցող անձանց իրավունքների և օրինական շահերի պահպանության:
- Ընկերությունը պլանավորում է 2020 թվականի օգոստոսի 12-ից ամբողջ ծավալով վերսկսել իր գործունեությունը, եթե, իհարկե, տեղի չունենան հանգամանքների էական փոփոխություններ:
Շնորհակալություն համագործակցության համար:
ՍԻՐՈՎ`
«ԼԱՅՖԹՐԻՓ»